211652_close_icon
views-count1653 դիտում article-date 10:44 08-07-2019

ԱՄՆ-ն թալիբների հետ քննարկում է Աֆղանստանից 2,5 տարում զորքերի դուրսբերման ժամանակցույցը. WSJ

ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ խորհրդակցություններում նշել են 2,5 տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը: Այս մասին գրում է [url=https://www.wsj.com/articles/u-s-envoy-points-to-progress-in-afghan-peace-talks-with-taliban-11562515972]The Wall Street Journal[/url]-ը: Նշվում է, որ ԱՄՆ-ը հնրավոր Է համարել Աֆղանստանից իր զորքերի դուրս բերումը 2,5 տարվա ընթացքում: Հրապարակման մեջ նշված է, որ ավելի վաղ քննարկվում էր 3 տարվա մասին: Ինչպես պարզաբանել է աղբյուրը, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդել են, որ օտարերկրացի զինծառայողները պետք Է «երկրից հեռանան ինն ամսվա ընթացքում»: Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը հուլսի 6-ին Twitter-ում հայտնել է, որ Կատարում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերջին փուլը եղել է ամենաարդյունավետն ամբողջ ժամանակ: Նա նաև նշել է, որ կոնսուլտացիաները դադարեցված են և կվերսկսվեն հուլիսի 9-ին: Հուիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր Է համարում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ հաշտության հասնել մինչև սեպտեմբերի 1-ը: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը երեկ հնարավոր է համարել, որ սեպտեմբերի 1-ին բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։

Նմանատիպ նյութեր