1638 դիտում
11:33 02-08-2019
ԱՄՆ-ը պատրաստ է զորքերը դուրս բերել Աֆղանստանից թալիբների հետ համաձայնությամբ
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն: Օգոստոսի 1-ին այդ մասին հայտնել է [color=#EF2929]The Washington Post[/color] (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ պայմանավորվածություններին համապատասխան՝ թալիբները պետք է Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններ սկսեն ավելի ընդգրկուն հաշտության համաձայնագրի շուրջը: Ըստ որում ԱՄՆ-ը երկրում իր զորակազմը կկրճատի մոտավորապես 14 հազարից մինչեւ 8-9 հազար զնծառայող: Մոտավորապես այդքան էր տեղաբաշխված հանրապետությունում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին զբաղեցրեց իր պաշտոնը:
Համաձայնությունների շրջանակում թալիբները պետք է, մասնավորապես, պահպանեն հրադադարի ռեժիմը և հրաժարվեն «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապերից: Համաձայնագիրը ձևակերպվել է թալիբների և Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի միջև մի քանի ամիս տեւած բանակցությունների արդյունքներով։
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
10:44 08-07-2019
ԱՄՆ-ն թալիբների հետ քննարկում է Աֆղանստանից 2,5 տարում զորքերի դուրսբերման ժամանակցույցը. WSJ
4311 դիտում
13:39 30-06-2017
Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի ղեկավարը վիճաբանել են Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցով
1991 դիտում
11:49 11-07-2021
Ավստրալիան դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից
Այս բաժնից
859 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
841 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
802 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար