211652_close_icon
views-count1263 դիտում article-date 14:08 08-07-2019

Հունաստանի նախագահը ընտրություններում հաղթած Միցոտակիսին կառավարություն կազմելու մանդատ տվեց

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ տվեց: Այս մասին ասված է պետության ղեկավարի վարչակազմի՝ հուլիսի 8-ին տարածված [url=http://www.presidency.gr/%ce%b1%ce%bd%ce%b1%ce%ba%ce%bf%ce%af%ce%bd%cf%89%cf%83%ce%b7-%cf%84%ce%b7%cf%82-%cf%80%cf%81%ce%bf%ce%b5%ce%b4%cf%81%ce%af%ce%b1%cf%82-%cf%84%ce%b7%cf%82-%ce%b4%ce%b7%ce%bc%ce%bf%ce%ba%cf%81%ce%b1-207/]հաղորդագրության[/url] մեջ: «Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը… հեռախոսով կապվել է «Նոր դեմոկրատիայի» նախագահ Կիրիակոս Միցոտակիսի հետ և նրան հանձնարարել կառավարություն կազմել՝ Սահմանադրության 37-րդ հոդվածին (պարագրաֆ 2) համապատասխան: Ինչպես արդեն հայտարարվել է, վարչապետի պաշտոնի համար Միցոտակիսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր հուլիսի 8-ին, ժամը 13.00-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր