211652_close_icon
views-count80009 դիտում article-date 20:54 08-07-2019

Աշտարակի հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ Օշականում պայքարեցին պտղատու այգիներում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Հրշեջները փրկեցին արագիլներին ու ոզնուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, հետո արդեն գործընկերներին միացած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի վարչական տարածքում գտնվող 30-40 հեկտար պտղատու այգիներում չոր խոտի կրակի տարածման ու կանխման դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում էին մի քանի քաղաքացիներ և ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները: Կրակն այնքան արագ էր տարածվում, որ երբեմն հրշեջները չէին կարողանում հասցնել այն մարել: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չեղան, իսկ հրշեջները կրակների միջից փրկեցին նաև արագիլների և ոզնու: Եթե արագիլներին բաց թողեցին երկինք, ապա ոզնուն մինչև հրդեհաշիջման աշխատանքների ավարտը պահեցին հրշեջ ավտոմեքենայի մեջ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր