15327 դիտում
16:16 09-07-2019
ԱԺ-ն միաձայն ընդունեց ապօրինի ծառահատումների համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնող օրենքի նախագիծը, որն առաջարկվել էր Կառավարության կողմից։
Նախագծով առաջարկվում է նաև ընձառյուծի որսի համար տուգանքը 3 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամի:
Նախագծով, մասնավորապես, անտառային հողերում, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջակվում է պատժել տուգանքով: Առաջարկվող տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկն է: Առաջարկվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի, կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, խոշոր վնաս պատճառելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներին կամ բուսածածկին, պատժել տուգանքով: Առաջարկվող տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկն է կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ հինգից յոթ տարի ժամկետով, կամ կալանքը՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կամ սահմանել ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս, նախագծով առաջարկվում է պատժել ազատազրկմամբ երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Իսկ անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, եւ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել, առաջարկվում է ևս պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով: Առաջարկվում է նաև պատժել ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել, առաջարկվում է պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, առաջարկվում է պատժել ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նմանատիպ նյութեր
3445 դիտում
14:25 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը
1476 դիտում
10:38 18-09-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը
19105 դիտում
13:44 22-07-2019
Դատախազությունը շրջանառության մեջ է դրել ՃՏ հանցագործությունների համար պատիժը խստացնող նախագիծ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին