1394 դիտում
18:16 09-07-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին կայուն է եղել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի մեջ, սննդամթերքի համաշխարհային գները հունիսին կտրուկ նվազել են, բավականաչափ մոտենալով անցած տարի նույն ժամանակահատվածի մակարդակին:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունիսին կազմել է միջինը 173 կետ, ինչը 0.3 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսին աճել է 6.7 տոկոսով, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եգիպտացորեն արտահանող մատակարարների թվի նվազման պատճառով եգիպտացորենի, ինչպես նաև որպես հետևանք ցորենի գները աճել էին: Բրնձի գինը ընդհանուր առմամբ կայուն է եղել:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 4.2 տոկոսով, ինչը մեծապես հետևանք է բրազիլական արժույթի /ռեալի/՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորման:
Եվ հակառակը, ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 11.9 տոկոսով, գրանցելով հինգ ամիսների ընթացքում իր առաջին անկումը`պայմանավորված պանրի և կարագի համեմատաբար ցածր պահանջարկով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում նվազել է 1.6 տոկոսով` պայմանավորված ինչպես արմավենու և սոյայի յուղերի գների անկմամբ, այնպես էլ ներկրման համաշխարհային ցածր պահանջարկով՝ համեմատած համաշխարհային պաշարների առկայությանը:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիսի համեմատ աճել է 1.5 տոկոսով, ինչը պայմանավորված է Արևելյան Ասիայի երկրներից ոչխարի, խոզի և թռչնի մսի ներմուծման պահանջարկի մեծացմամբ` պայմանավորված խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման պատճառով արտադրության ծավալների կրճատմամբ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2351 դիտում
22:16 05-04-2019
Պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
895 դիտում
10:34 10-07-2023
Հունիսին ՄԱԿ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակել է նվազել
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով