867 դիտում
09:38 10-07-2019
ԲԴԽ անդամի նոր թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, և արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր ևս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը:
Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետևանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ և այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո:
Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռևս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին:
Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու, և այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչև օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, և, առհասարակ, ով է թեկնածուն:
Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, և եթե այսօր որևէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
08:00 16-07-2024
Քաղաքական իշխանությունը ՀՀ ԲԴԽ գիտնական անդամի իր սրտի թեկնածուին ընտրել չի կարողանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2875 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր