211652_close_icon

Էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է, հաճախականության տատանումներ այլևս չկան. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

views-count2572 դիտում article-date 21:17 10-07-2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է, և հաճախականության տատանումներ այլևս չկան։ Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառիչների էլեկտրամատակարարումը վերականգնված է: Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով:

Նմանատիպ նյութեր