1551 դիտում
12:33 13-07-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն. Ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Պատվիրակությունն այժմ շրջայց է կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթանում կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, առկա և նախանշվող ծրագրերին, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնության ընդլայնմանը:
Շրջայցից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենի հետ: Այնուհետև վարչապետը կլինի հերթական «ՍՄԱՐԹամեջի» հյուրն ու կշփվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
15:09 15-12-2022
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրում Քոաֆ սմարթ կենտրոն կկառուցի
1613 դիտում
11:26 21-12-2018
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին