46253 դիտում
13:14 13-07-2019
2 ժամից ավելի է՝ հրշեջները, ոստիկանները, Բուսաբանական այգու ծառայողներն ու «Սանիթեք»-ի ներկայացուցիչները պայքարում են այգում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Հայտարարվել է ԲԻՍ 1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2,5 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ Երևանի Բուսաբանական այգու աշխատակիցների, այգու անվտանգության ծառայողների հետ պայքարում են Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ:
Հրշեջները, Բուսաբանական այգու աշխատակիցները կենաց- մահու պայքար են տանում, որպեսզի կրակը չտարածվի:
Դեպքի վայր են ժամանել մի քանի մարտական հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժինների ծառայողներն ու «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները: Վերջիններս ջրատարով անընդհատ ջուր են հասցնում հրշեջներին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է հրշեջ-փրկարարների մի մասն էլ պարզագույն միջոցներով է պայքարում կրակի տարածման դեմ, անգամ կրակն առնելով իրենց ոտքերի տակ:
Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, այս պահին ճշտվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 277+
277+