ԱՄՆ-ում մարդկանց ամբոխը «Լինչի դատաստանի է ենթարկել» 3 անչափահաս երեխաներով ավտոմեքենան առևանգողին
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում մարդկանց ամբոխը ծեծելով մահվան է հասցրել տղամարդուն, ով ավտոմեքենա էր առևանգել և որի մեջ 3 անչափահաս երեխաներ կային։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
54-ամյա Էրիկ Հուդն առևանգել է ավտոմեքենան այն ժամանակ, երբ երեխաների մայրը և հայրը գտնվում էին խանութում։ Ոստիկանների խոսքով՝ ծնողները վազելով հասել են ավտոմեքենային, երբ այն ընկել է խցանման մեջ և այնտեղից քաշելով դուրս բերել հանցագործին։ Վերջինս հարվածել է երեխաների հորը և փորձել փախուստի դիմել, սակայն օգնության են հասել անցորդներ և դաժանորեն ծեծել նրան։ Ավելի ուշ հանցագործը հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է։
Ներկա պահին ոչ ոք ձերբակալված չէ, հետաքննություն է ընթանում, երեխաները չեն տուժել։