42801 դիտում
14:42 21-05-2018
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Կոտայքի մարզում Արցախյան պատերազմի մասնակիցն իր ընտանիքով, այդ թվում՝ 4 անչափահաս երեխաներով, հայտնվել է դրսում. պատճառը մոխրակույտի վերածված վագոն-տնակն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի ծայրամասում գտնվող բնակելի վագոն-տնակում խոշոր հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Տիգրան Թորոսյանի և տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ։
Հրշեջները գյուղացիների հետ պայքարում էին կրակի տարածման ու մարման դեմ, սակայն կրակն ամբողջովին վագոն-տնակը ողջ գույքով վերածել է մոխրակույտի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նշված վագոն-տնակը պատկանում է ամուսիններ՝ 52-ամյա Դարվին Ղազարյանին և 43-ամյա Գայանե Ղազարյանին, իսկ թե ինչից է առաջացել կրակը, դեռևս պարզ չէ»։
Գյուղացիները նշում էին նաև, որ ընտանիքի հայրն Արցախյան պատերազմի մասնակից է եղել և առողջական խնդիրներ ունի։ Մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ երեխաները դպրոցականներ են։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ, ու այս պահին նրանց օգնում են հարևանները, սակայն դա հարցի լուծում չէ. խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքին։
Առաջին պահից տեղում է եղել նաև Նոր Արտամետի գյուղապետ Յուրի Հովհաննիսյանը, սակայն գյուղապետարանն այդքան միջոցներ չունի, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին։
Կատարվածի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով արդեն հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները զբաղվեն խնդրով ու տուժած գյուղացուն չթողնեն անօգնական վիճակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5827 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ