1925 դիտում
14:38 15-07-2019
Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը:
Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննությունը կմեկնարկի ժամը 09։00-ին:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
12:24 04-02-2021
Հաստատվել են կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-21 ուստարվա ուսումնական պլանները
1880 դիտում
11:43 21-06-2022
Հաստատվել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը
1450 դիտում
17:51 25-05-2024
Հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»