211652_close_icon
views-count2002 դիտում article-date 17:49 15-07-2019

ՀՀ վարչապետն առաջիկայում հանդես կգա Վենետիկի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ

ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության վերաբերյալ մամուլում շրջանառվող շահարկումներին։ Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով եւ դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին եւ այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման եւ ընդլայնման, ինչպես նաեւ դատավորների բարեվարքության եւ գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը: Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել եւ մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը եւ այն եղանակներին ու ձեւին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին: Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա: Հատկանշական է նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (Հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել եւ քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաեւ դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ եւ երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաեւ, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ եւ երկարաժամկետ բարեփոխումներին միտված եւ տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարեւոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն եւ կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որեւէ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել: Հայտնենք նաեւ, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

Նմանատիպ նյութեր