3616 դիտում
11:03 29-10-2019
Առաջիկայում կոշտ հայտարարությամբ հանդես կգա Վենետիկի հանձնաժողովը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներն ու Հրայր Թովմասյանի հրաժարականի պարտադրանքն է, որը նախաձեռնել են իշխանությունները։
Հասկանալի է, որ ուժային կենտրոններն ու կառույցները չեն կարող անտարբեր մնալ այս ամենի առումով: Նրանք, կարծես, առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով»:
Օրերս, սակայն, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն արդեն իսկ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր մտահոգությունները հայտնելով Թովմասյանի անձի նկատմամբ տեղի ունեցած ոչ իրավաչափ գործողությունների մասով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կոշտ հայտարարությամբ հանդես կգա և իր կարծիքը կներկայացնի նաև Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն մեկ անգամ թեմայի հետ կապված որոշակի մեսիջներ էր հղել ՀՀ իշխանություններին։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Բրյուսելում նույնպես այս առիթով լուրջ անհանգստացած են և բավականին ուշադիր հետևում են զարգացումներին:
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ չի բացառվում՝ պաշտոնական Բրյուսելը նույնպես հանդես գա հայտարարությամբ»։
[b]Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
17:49 15-07-2019
ՀՀ վարչապետն առաջիկայում հանդես կգա Վենետիկի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ
982 դիտում
09:49 19-05-2020
Հակասություն Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցում և կոշտ զրույց՝ Բադասյանի հետ. «Փաստ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը