1848 դիտում
14:06 16-07-2019
Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ցոլակյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ):
Որոշմամբ հաստատվել է շտաբի անհատական կազմը:
11 հոգանոց շտաբը գլխավորլու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շտաբի կազմը՝ [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2019/07/19_0934.pdf]այստեղ[/url]:
Հանձնարարվել է աշխատանքային խմբին (շտաբին) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ դանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
12:34 28-10-2015
Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»