148467 դիտում
16:41 16-07-2019
Նոր մանրամասներ՝ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից. 34-ամյա տղամարդը մահացել է կրակոցի հետևանքով, մինչդեռ այդ վարկածը պնդում էր միայն մարզի քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի կողմից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հուլիսի 15-ին, Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գևորգյանն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Գևորգյանը սպանվել է կրակոցի հետևանքով։ Երեկ դեպքի վայրում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը թե գործընկերներին, թե ոստիկանության ծառայողներին ու դատաբժշկին ասում էր, որ տղամարդը մահացել է կրակոցի հետևանքով, մինչդեռ շատերը հակառակն էին պնդում՝ ասելով, որ մահվան պատճառը սուր կտրող-ծակող առարկայի հարվածն է եղել, այսինքն՝ մահը վրա է հասել դանակի հարվածից, և տեղում ստեղծված քննչական խումբը քրեական գործ հարուցեց նաև ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/15/1130034/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:
Ժամանել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:
Սպանվածի կողքին կար դանակ, արնանման հետքեր և հողաթափ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+