211652_close_icon
views-count1110 դիտում article-date 22:46 16-07-2019

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ: ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունված` Եվրասիական տնտեսական միության անդամերկրների գյուղատնտեսական արտադրանքի, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները:Կանատ Սարսենբեկովը ներկայացրել է դրա ձևավորման մեթոդաբանությունը, կիրառվող գործակիցները: Կողմերը համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ տարածքում միասնական շուկայի ձևավորման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել և մոտարկելՀայաստանումև ԵԱՏՄ մյուս անդամերկրներում կիրառվող մեթոդական համակարգերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր