1623 դիտում
10:49 17-07-2019
ԱԺ աշխատակազմում կառուցվածքային մեծ փոփոխություններ են սպասվում, նոր բաժիններ կստեղծվեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամրապնդումն է: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բաժինների միավորումից նոր բաժիններ են ստեղծվելու, և դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագիտական և վերլուծական վարչությունը», որը ստեղծվելու է իրավական և տնտեսական փորձագիտական վարչությունների միավորումից:
Վարչությունն իր մեջ ներառելու է մի քանի բաժիններ' պետաիրավական փորձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժին, սոցիալ-կրթական, առողջապահության փորձաքննության բաժին և օրենսդրական մոնիթորինգի բաժին:
Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշ-խատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի և խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին:
Բացի այդ, մեր տեղեկություններով' խորհրդականի աշխատակազմը ցանկանում է ամրապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, և այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1066 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1342 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2620 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ