211652_close_icon
views-count1541 դիտում article-date 17:42 17-07-2019

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր