211652_close_icon
views-count1679 դիտում article-date 23:11 18-07-2019

Կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու զինամթերքը

«Նելեգալ-2019» միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 58-ամյա մի կին և հանձնել տարբեր տրամաչափի 134 փամփուշտ, «Ֆ1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի ու հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն: Նշանակվել է փորձաքննություն: Նասխապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր