211652_close_icon
views-count3497 դիտում article-date 23:37 18-07-2019

Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում

«Դադիվանքն ունի 4 եկեղեցի, 7 մատուռ: Մատուռներից 4-ը վերականգնվել է, հինգերորդը վերականգնողական փուլում է: Մյուս երկուսի մասին դժվար է մտածել, սարերի, անտառի մեջ է, հնար չկա, շինանյութն այնտեղ միայն ուղղաթիռով կարող ենք տեղափոխել: Մյուս երկու մատուռները սարքելու համար էշերով ու ձիերով ենք շինանյութը տարել»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ասում է` այն ժամանակ մեծ հավատքի տեր են եղել մարդիկ, երբեմն անգամ քարերը ձեռքով են տեղափոխել, իսկ այսօր գումարով է ամեն բան որոշվում: Վանական համալիրի 4 եկեղեցիներում զանգերն արդեն ղողանջում են` Ս. Աստվածածին Կաթողիկեն, որը այս տարվա մայիսի 7-ին վերաօծվեց, Ս. Նշանը, որտեղ 2016 թվականից ամեն կիրակի պատարագ է մատուցվում, Ս. Գրիգոր Լուսավորչում աշխատանքներն անցյալ տարի ավարտվեցին եւ Ս. Դադի եկեղեցին, որտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Տեր Հովհաննեսը շեշտում է` այն ինչ հիմա տեսնում ենք, արվել է շնորհիվ նվիրատուների: Զուգահեռ կառուցվել է նաեւ երիցատունը, որը փլված էր լրիվությամբ, եւ մատաղատունը: Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է: Դադիվանքի տարածքում այս պահին մեծ հենապատ է կառուցվում` 100 մետր երկայնքով: Սողանքներից պետք է փրկեն եկեղեցու արեւելյան կողմը»:

Նմանատիպ նյութեր