211652_close_icon
views-count35178 դիտում article-date 21:34 18-07-2019

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը. armtimes.com

Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/166586?fbclid=IwAR16u11dgmSiOb3u2t5ij0sun0C7TRP9_pPCwA1pPOBBNH9iWpaU0RCwCKw]Armtimes.com[/url]-ը։ Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է եւ դրա բերած շահույթների շուրջ տարիներ շարունակ ձեւավորվել են կայուն կլաններ: Նախկինում նրանք իրենց ապահով էին զգում: Սակայն հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց եւ գործող իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ արդյունաբերական ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Եւ վերջին օրերին օղակը սեղմվեց ու խնդիրը սրվեց: Վերը նշված կլանները, որոնք արդեն հաջողացրել են մարզի տարածքում նույնիսկ փայտավերամշակման փոքր գործարաններ ստեղծել եւ ապօրինի հատված ծառերից «տախտակ քաշել», օգտվելով դեռ նախկինից մնացած որոշակի կիսակրիմինալ բնույթի ազդեցությունից կազմակերպել են այս այսպես կոչված «բողոքի ակցիաներ» ու փակել միջպետական ճանապարհը: Ակցիաների մասնակիցների շարքերում իհարկե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ այս «պայքարը» հիմքում սոցիալական խնդիրներ ունի, բայց հենց Տավուշում շատերը համոզված են, որ այս իրադարձությունները խիստ որոշակի խմբերի խիստ որոշակի բիզնես շահերի սպասարկման նպատակ ունեն: Եւ ոչ միայն բիզնես շահերի: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/166586?fbclid=IwAR16u11dgmSiOb3u2t5ij0sun0C7TRP9_pPCwA1pPOBBNH9iWpaU0RCwCKw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր