10839 դիտում
17:54 06-04-2020
Ինչու՞ առ այսօր Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:
Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ:
1. Արդյո՞ք հանձնաժողովի բոլոր անդամները և փոխձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնում են կորոնովիրուսային թեստերը:
2. Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները:
3. Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում:
4. Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ,
5. Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. "Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը"։
Արդյո՞ք հանձնաժողովին չեն հետարքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3420 դիտում
14:37 28-06-2018
Պետք է այս տարին օգտագործենք երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու համար․ վարչապետ
51581 դիտում
23:08 11-05-2021
Րոպեներ առաջ Օպերայի տարածքից բերման են ենթարկել Հակոբ Բերբերյանին՝ առանց պատճառը բացատրելու. իրավապաշտպան
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից