211652_close_icon
views-count5903 դիտում article-date 21:37 18-07-2019

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան. armtimes.com

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Այս մասին այսօր Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/166584?fbclid=IwAR0jOVlUfYzYSnxQ_vZSdROkWmShwKdK-pgq_TITvPEryfZlVfrFT_Q2JUA]Armtimes.com[/url]-ը։ «Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու»,- ասաց Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը: «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը ասաց, որ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։ «Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին»,- ասաց Վանեցյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/166584?fbclid=IwAR0jOVlUfYzYSnxQ_vZSdROkWmShwKdK-pgq_TITvPEryfZlVfrFT_Q2JUA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր