211652_close_icon
views-count21262 դիտում article-date 15:15 19-07-2019

Երևանում վրաերթի է ենթարկվել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Լևոն Պետրոսյանն իր վարած Nissan մակնիշի 52 GG 005 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Խաչիկ Դաշտենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 70-ամյա Արաքսի Մեշինյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մեշինյանն աշխատում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր