211652_close_icon
views-count21496 դիտում article-date 15:29 19-07-2019

83-ամյա մայրը պնդում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում իր տղան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ՝ 83-ամյա Ռիտա Ա.-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա հունիսի 20-ին իր տղային՝ 61-ամյա Արամ Մ.-ին, «թոքի ուռուցք և յլարդի ցեռոզ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 22-ին տղան մահացել է։ Ռիտա Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ տղան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականություննրը ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր