211652_close_icon
views-count34591 դիտում article-date 21:56 03-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մայրը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 2-ին ոստիկանություն դիմած քաղաքացու դիումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Ավան- Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 50-ամյա Իրինա Ն.-ն, ով հայտնել է, որ այս տարվա ապրիլին մայրը՝ 78-ամյա Ժաննա Կ.-ն «Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկ Գագիկ Մ.-ի կողմից ենթարկվել է լեղապարկի վիրահատության, որից հետո բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մայրը սեպտեմբերի 14-ին Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր