211652_close_icon
views-count3614 դիտում article-date 21:46 19-07-2019

Լոռու մարզի տարածքում բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել

Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժըթնացը, իրականացված կանխարգելիչ միջոցաառումների արդյունքները: Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի դատախազությունում ոստիկանության մարզային ստորաբաժանումների պետերի, մարզպետարանի ներկայացուցչի և մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել էր օպերատիվ խորհրդակցություն։ Կարևորվել էր Վանաձոր քաղաքի կամ մյուս համայնքների բազմաբնակարան շենքերի մուտքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցումը, փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը՝ նկատի ունենալով վերջիններիս կանխարգելիչ նշանակությունը ինչպես բնակարանային գողությունների, այնպես էլ այլ հանցատեսակների՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ՃՏ պատահարների նախականխման առումով: Բացի այդ ՀՀ ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարվել էր ուժեղացնել արտաքին ծառայությունը, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, սահմանել հսկողություն ռիսկային թաղամասերում, ինչպես նաև ակտիվացնել տեղամասային տեսուչների ու օպերլիազորների կողմից սպասարկվող տարածքների բնակիչների շրջանում կանխարգելիչ-օպերատիվ միջոցառումների կամ բացատրական աշխատանքների կատարումը` ապահովելով դրանց արդյունավե­տությունը: Լոռու մարզի դատախազի կողմից տարեսկզբին խնդրի վերաբերյալ միջնորդագիր էր հասցեագրվել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին, որի առնչությամբ Լոռու մարզային վարչությանը, ենթակա բաժիններին տրվել էին համապատասխան հանձնարարություններ: Լոռու մարզի դատախազությունում կատարված կիսամյակային աշխատանքների ամփոփմամբ պարզվել է, որ եթե 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն մինչ համատեղ ուժերով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողություն 34 դեպք ապա երկրորդ եռամսյակում՝ 30 դեպք: Այսինքն՝ 2019թ. երկրորդ եռամսյակում դեպքերը նվազել են 4-ով կամ 13.3 %-ով, թեև ընդհանուր առմամբ բնակարանային հանցագործությունների ընդհանուր քանակական աճի հանգամանքը շարունակում է համարվել մտահոգիչ: Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման առումով: Մասնավորապես՝ եթե 2019թ. առաջին եռամսյակում բացահայտումը կազմել է 15.6%, ապա՝ 2019թ. երկրորդ եռամսյակում՝ 21,3 %: Միաժամանակ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում տեղադրվել է 114 տեսանկարահանող սարքեր, որոնցից 62-ը Վանաձոր քաղաքում, 18-ը Սպիտակում, 22-ը` Տաշիրում, 12-ը՝ Գուգարքում: Վանաձոր քաղաքում բազմաբնակարան շենքերը կահավորվել են նաև կոդավորվող փականներով 58 դռներով: 2019թ. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում մարզի տարածքում նվազում է արձանագրվել նաև ՃԵԿ խախտման, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերով: Մասնավորապես՝ եթե առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ կանոնները խախտելու 22 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով, ապա՝ երկրորդ եռամսյակում 16 դեպք, որոնցից միայն 1-ն է եղել մահվան ելքով: Այսինքն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է27.2 տոկոսով, մահվան ելքով դեպքերը՝ 83.3 տոկոսով: Ընդ որում, առաջին եռամսյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ կանոնների խախտման դեպքերը, դրանց պատճառները, այն հնարավոր վայրերը, որտեղ պարբերաբար բնույթ են կրել ՃԵԿ-ի կանոնների խախտումները, ուսումնասիրվել են մարզի դատախազությունում: Արդյունքներով Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ Լոռու մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ խախտմամբ հանցագործությունների դեպքերի, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ակտիվացնել բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքները, վերանայել երթուղիների տեղաբաշխումը և երեկոյան ու գիշերային ժամերին ուժեղացված ծառայություն կազմակերպել հատկապես այն ճանապարհահատվածներում, որտեղ պարբերաբար արձանագրվում են խախտումներ, իսկ կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ, որոնց կատարման մասին ստացվել է պատասխան գրություն: Կարևորելով մարզի բնակչության սեփականության իրավունքի պաշտպանության և ճանապարհային երթևեկություն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի դատախազությունը, համագործակցելով մյուս իրավապահ կառույցների հետ, շարունակելու է հետևողականությունը նշված հանցատեսակների կանխարգելման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հարցում՝ կիրառելով օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր