Պետերբուրգում մետրոյի ուղևորը դանակահարել է 2 խուլուհամրի, որոնք չեն պատասխանել իր հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել են տղամարդու, որը դանակահարել է երկու խուլուհամրի: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի գիշերը: Վագոնում մի ուղևոր հարցրել է երկու տղամարդու, արդյոք նրանք դուրս են գալիս և պատասխան չստանալով, դանակով հարձակվել է նրանց վրա:
Հաշմանդամներից մեկին հասցրել է հարվածել երկու անգամ, մյուսին՝ մեկ, մինչև ուղևորներից մեկը նրանից կարողացել է դանակը խլել: Հաջորդ կայարանում դանակարահածին հանձնել են ոստիկանությանը:
Ականատեսների խոսքերով, հանցագործից ալկոհոլի հոտ էր փչում: Տուժածները Ուկրաինայի քաղաքացիներ էին, երկուսն էլ՝ 33 տարեկան: Նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, նրանց վիճակը ծանր է, բայց՝ կայուն:
Ձերբակալվածը Դաղստանի 36-ամյա բնակիչ է, որը երեք տարի առաջ էր Պետերբուրգ եկել և աշխատում էր շինարարությունում: Նախկինում նա արդեն դատված էր եղել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: