211652_close_icon
views-count6905 դիտում article-date 20:29 21-07-2019

Քննչական Կոմիտե. Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում զինծառայողի մահվան [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/21/1130494/]դեպքի[/url] առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր