211652_close_icon
views-count2809 դիտում article-date 13:57 22-07-2019

ՍՈՒ-30ՍՄ կործանիչները մինչև 2020 թ. սկիզբը կլինեն Հայաստանում․ Դավիթ Տոնոյան

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը: Անդրադառնալով բանակում սպառազինության այլ համալրումներին՝ նախարարը, փակագծեր չբացելով, նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու:

Նմանատիպ նյութեր