5089 դիտում
10:25 06-03-2020
Լայնամասշտաբ զորավարժություններ. հնարավոր է՝ փորձարկվի նոր «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաև ծանր տեխնիկա, այդ թվում` հրթիռներ: Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաև «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները: Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի: «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռազմավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը:
«ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին: Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության և ժողովրդի ապահովման հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4966 դիտում
16:47 31-01-2019
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուսական Սու-30ՍՄ կործանիչի գնումը
2806 դիտում
13:57 22-07-2019
ՍՈՒ-30ՍՄ կործանիչները մինչև 2020 թ. սկիզբը կլինեն Հայաստանում․ Դավիթ Տոնոյան
4399 դիտում
23:32 31-03-2022
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը