2170 դիտում
14:10 22-07-2019
Արցախի հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի․ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի. Tert.am
Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/22/Svitalski/3054435]Tert.am[/url]-ը։
«Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց նա:
Դեսպանը նկատեց, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել:
Խոսելով վիզաների ազատականացման մասին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար:
«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասաց Սվիտալսկին:
Անդրադառնալով մամուլի ազատությանը, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ դա շատ կարևոր է, հատկապես հետհեղափոխության ժամանակահատվածում. «Դա, իհարկե, շուտ չի լինի, անհրաժեշտ է պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ: Տնտեսական կենսունակություն է հարկավոր: ԵՄ-ն միտված է մամուլի համար անկախ միջավայր ստեղծելու համար»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/22/Svitalski/3054435]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2821 դիտում
18:32 14-02-2017
Արցախյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
2789 դիտում
19:28 24-03-2017
Վաղը ընտրական սարքավորումների փորձարկում կիրականացվի. Պյոտր Սվիտալսկի. tert.am
Այս բաժնից
556 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
757 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
874 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից