211652_close_icon
views-count2792 դիտում article-date 19:28 24-03-2017

Վաղը ընտրական սարքավորումների փորձարկում կիրականացվի. Պյոտր Սվիտալսկի. tert.am

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողներ հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ ընտրատեղամասերը տեխնոլոգիական սարքավորումներով հագեցնելու համար։ Այս մասին հայտնում է tert.am-ը: «Հաշվի առնելով անդամ երկրների՝ Գերմանիայի և Միացյալ Թագավորության աջակցությունը՝ սա Հայաստանի ընտրական գործընթացների աջակցության 90%-ից տոկոսից ավելին է: Հետևաբար` մենք մեծապես կարևորում ենք և կենսական ենք համարում տեխնոլոգիաների հաջող օգտագործումը ընտրական գործընթացում»,- ասել է Սվիտալսկին, և նշել, որ վաղը տեխնիկայի փորձարկում կիրականացվի։ Դեսպանը հույս է հայտնել, որ ամեն ինչ ինչ նորմալ կանցնի, և այդ տեխնոլոգիական հնարավորությունները կապահովեն ընտրություններ ավելի լավ մակարդակ։ Նա նշել է, որ հայ ընտրողները պետք է ունենան վստահություն նոր տեխնոլոգիաների նկատմամբ։ «Բացի այդ, ԵՄ-ն հատկացրել է մի քանի հարյուր հազար եվրո, որպեսզի աջակցի ընտրության օրը հատկապես տեղական դիտորդների ներգրավմանը»,- ասաց դեսպանը։ Ամբողջությամբ [url=http://www.tert.am/am/news/2017/03/24/svitalski/2319544]սկզբնաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր