211652_close_icon
views-count2456 դիտում article-date 10:27 24-07-2019

ՊՆ–ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։ Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։ Եվ մեր տեղեկություններով՝ այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։ Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է՝ փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով՝ ՊՆ-ում լուրջ զարգացումներ են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր