1705 դիտում
09:49 19-03-2022
Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը․ «Ժողովուրդ»
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են որոշ վարչությունների վերակազմավորման, ինչի արդյունքում մի քանի աշխատակիցներ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ մի մասն էլ ընկել է կրճատման տակ: Այժմ, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարները հաստատուն հաստիք ունենան, հայտարարվում են արտաքին մրցույթներ, որոնց մասնակիցը դառնում է նախարարության աշխատակիցը, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն տալիս է կազմակերպել ներքին մրցույթ, որին կարող է մասնակցել նախարարության աշխատակիցը ու հաստատվել իր հաստիքում:
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը:
Նկատենք, որ հաճախ արտաքին մրցույթներին գրանցված մասնակիցները, տեսնելով, որ նախարարության աշխատակիցներից որևէ մեկը ևս մասնակցում է դրան, պարզապես չեն ներկայանում մրցույթին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1938 դիտում
10:32 18-02-2016
Առողջապահության նախարարությունը կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի. «Ժողովուրդ»
2456 դիտում
10:27 24-07-2019
ՊՆ–ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»
1550 դիտում
10:40 07-08-2021
Ինչ խախտումներ են կատարվել Վահան Քերոբյանի պաշտոնավարման օրոք․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը