211652_close_icon
views-count33212 դիտում article-date 18:30 24-07-2019

Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիիկանության գնդապետ Գագիկ Մկոյանն ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գ. Մկոյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Նմանատիպ նյութեր