54842 դիտում
14:38 30-03-2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել է ոստիկանության պետի աշխատակազմի նոր ղեկավար. նա ոստիկանության «հնաբնակներից է»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Մանուկյանը ոստիկանության համակարգի «հնաբնակներից է», համարվում է իր գործի գիտակ, ունի բարձր մարդկային հատկանիշներ, ինչի վառ ապացույցն է, որ թե ոստիկանության համակարգի աշխատակիցները և թե նրան ճանաչողները միշտ նրան դիմելով՝ ասում են. «Մեր շատ սիրելի Նունե Աշոտովնա»։
Նմանատիպ նյութեր
54173 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ
61986 դիտում
14:22 30-07-2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արարատի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել