211652_close_icon
views-count4246 դիտում article-date 10:03 25-07-2019

Հեղափոխությունը պետք էր անել 5 տարի առաջ․ ներկայում ռուսները թուրքերի հետ են․ ռուս փորձագետ․ «168 ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է․ ««168 Ժամ»-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։ [b]– Որքանո՞վ եք հետևում ներքա­ղաքական իրավիճակին։ Ի՞նչ դի­տարկումներ ունեք։[/b] – Որքանով որ հետևում եմ, նկա­տում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա ար­դեն հնացել է, դրա ժամանակն ան­ցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխա­տել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն։ Հայաստանի չորս սահմա­ններից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հե­ռու է, ԵՄ-ն հեռու է։ Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։ Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռու­սական պատժամիջոցներից, կտ­րուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախվածու­թյունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փոր­ձեն։ [b]– Այսինքն, հնարավոր է՝ բազմա­վեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաս­տանի՞ համար։[/b] – Գուցեև հանգեցնի, գուցե ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ [b]– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բա­ցատրում։[/b] – Դա խուլիգանություն է պարզա­պես։ Նախիջևանն Ադրբեջանի կող­մից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։ [b]– ԼՂ հակամարտության կարգա­վորման բանակցային գործընթա­ցից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։[/b] –Ես դեռ միայն դատարկ կարգա­խոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տա­րածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատ­րի, թե ինչ է ասում, հետո ես կխո­սեմ այդ թեմայի մասին։ [b]– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքա կան զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ եւս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հա­կամարտության վրա։[/b] – Եթե կարճ ասեմ, ապա Փաշին­յանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Սենք Թուրքիայի հետ ենք։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր