8010 դիտում
10:52 01-10-2019
Արցախի հարցում պետք է պատրաստ լինել զիջումների, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հակամարտ կողմերի իշխանությունների վերջին հայտարարություններին։
«Ես որևէ դրական ակնկալիք մոտ ապագայի համար չունեմ բանակցությունների համար։ Այն համոզմանն եմ, որ ադրբեջանական կողմը հետևում է ներհայաստանյան և Հայաստանի շուրջ իրադարձությունների զարգացմանը՝ զուգահեռ շարունակելով բանակցություններ վարել։ Բայց կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքն ամենևին էլ վերացած չէ, կա վտանգ, և այդ մասին կողմերը գիտեն, իսկ հայտարարությունները արվում են՝ աշխարհի, բանակցությունները տարվում են՝ իբրև թե պատերազմի սպառնալիքը նվազեցնելու և միջնորդներին կառուցողական կողմ ներկայանալու համար, սակայն բոլոր կողմերն էլ հասկանում են՝ ինչ են ցանկանում միմյանցից, ու դա որքանով է իրատեսական ու ընդունելի մյուս կողմի համար։ Այո, լուծումն ընդունելի պետք է լինի բոլորի համար:
Նախ՝ բոլորը պետք է մասնակցեն բանակցություններին, հետո պետք է համաձայնության գան փոխընդունելի լուծման շուրջ, դա է 20 տարուց ավելի կողմերի միջև այս ողբերգական հակամարտության հիմքը։ Հռետորաբանությունից բացի, պետք է պատրաստ լինել զիջումների, բայց ես այն համոզմանն եմ, որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանն ունի առավելապաշտական հավակնություններ»,- ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4246 դիտում
10:03 25-07-2019
Հեղափոխությունը պետք էր անել 5 տարի առաջ․ ներկայում ռուսները թուրքերի հետ են․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»