211652_close_icon
views-count4603 դիտում article-date 16:06 25-07-2019

Ռուսական բանակի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել: Հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Տանկիստները գործողությունն իրականացրել են Т-72Б տեսակի տանկերով: Մեկ ամսվա ընթացքում տանկիստներն ուսուցանել են պայմանական հակառակորդի անընդհատ տեղաշարժվող զրահատեխնիկայի ուղղությամբ կրակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել անձնակազմի օպերատիվ ռեակցիան և կարողությունը, գործել ոչ ստանդարտ իրավիճակներում: Գործողության ժամանակ փարձարկվել է հակառակորդին ճնշելու համար հերթականությամբ չվերջացող կրակ վարելու մարտական հնարքը: Տանկերը հերթականությամբ կրակ են վարել՝ փոփոխելով իրենց դիրքերը, որպեսզի խնայեն վերալիցքավորման ժամանակը: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համալիրներ:

Նմանատիպ նյութեր