211652_close_icon
views-count928 դիտում article-date 12:18 18-06-2023

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ զորավարժարանում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Տեղեկացնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը:

Նաև տեղակայվել է դաշտային հոսպիտալ։ Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն:

Նմանատիպ նյութեր