10075 դիտում
18:09 25-07-2019
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ կապված Փոքր Վեդիում ջրի սպառողների անհանգստության հետ
Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված մեր բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ:
Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանը այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով:
Ցավոք, օրերս խոշոր վթար տեղի ունեցավ «Գառնի-Լանջազատ» մայրուղային ջրատարի վրա, ինչը ևս բացասական ազդեցություն թողեց գյուղի ջրամատակարարման վրա: Ներկայումս խողովակաշարը վերանորոգվել է և գործում է ողջ հզորությամբ: «Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին:
«Վեոլիա Ջուր»-ը աշխատանքներ է իրականացրել նաև խնդրի արմատական լուծման ուղղությամբ: 1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարևանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է ևս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ կգործարկվի արդեն աշնանը: Բացի այդ, դեպի Փոքր Վեդի շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվում զգալիորեն ավելի մեծ՝ 250մմ տրամագծով, գործող 150 մմ փոխարեն: Դա նշանակում է, որ արդեն տեսանելի ապագայում 2 անգամ ավելի շատ ջուր կստանան սպառողները, ինչը թույլ կտա Փոքր Վեդիում ապահովել բարվոք ջրամատակարարում:
[b]«Վեոլիա ջուր» ՓԲԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
9695 դիտում
19:56 27-06-2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ կապված Երեւանում ջրանջատումների հետ
4907 դիտում
16:00 23-06-2017
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի բողոքի վերաբերյալ
3877 դիտում
14:21 08-03-2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ Երեւանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի վերաբերյալ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»