211652_close_icon
views-count33242 դիտում article-date 21:28 25-07-2019

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ներն ու Opel-ները. կա վիրավոր, վարորդներից մեկը Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության գլխավոր տնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աթենքի փողոցի թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ա. Մ-ի վարած Toyota մակնիշի 35 XN 897 համարանիշի, 37-ամյա Ա. Հ-ի վարած Opel մակնիշի 99 AT 998 համարանիշի, 29-ամյա Ա. Ա-ի վարած Toyota մակնիշի 161 ՏՏ 60 համարանիշի և 46-ամյա Կ. Ք-ի վարած Opel մակնիշի 77 MA 377 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ 22-ամյա Ե. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հ-ն աշխատում է «Վեսֆեր տեխնո պարկ» անվտանգությունում, իսկ Ա. Ա.-ն՝ Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության գլխավոր տնօրեն։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր