211652_close_icon
views-count3302 դիտում article-date 10:03 26-07-2019

Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ ունի Թբիլիսիում և Երևանում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգևատրում են, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։ Սակայն «ծպտյալ» գործարարների պակաս, այդուհանդերձ, կառավարությունը չունի։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում ռեստորաններ ունի, ընդ որում, Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում՝ երկու ռեստորան։ «Լավ էլ հաց են տալիս էնտեղ»,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, Վրաստանի հետ կապը պատահական չէ․ Վլադիմիր Կարապետյանը 2001-2004 թթ. Վրաստանում ՀՀ դեսպանատանն աշխատել է որպես խորհրդական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր