211652_close_icon
views-count1103 դիտում article-date 15:03 26-07-2019

Վլադիմիր Կարապետյանը հերքում է Թբիլիսիում և Երեւանում ռեստորաններ ունենալու մասին լուրը

Իրականությանը չի համապատասխանում «Իրատես» թերթում հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/26/1130918/]լուրը[/url], ըստ որի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում եւ Երեւանում ռեստորաններ ունի: Այս մասին պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումը»,- ասված է պարզաբանման մեջ: Նշենք, որ «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման հերքումը տպագրել է նաեւ «Իրատես» թերթը:

Նմանատիպ նյութեր