211652_close_icon
views-count5130 դիտում article-date 10:41 26-07-2019

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր