211652_close_icon
views-count2818 դիտում article-date 14:07 13-01-2022

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի ապամոնտաժված տարրերը կօգտագործվեն ԶՈՒ սահմանագծի սարքավորման աշխատանքների ժամանակ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի պետբյուջեի միջոցներով իրականացված Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված ճանապարհային տարրերը հետ վերցնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել ՀՀ ՊՆ-ին:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Նկատի ունենալով, որ այդ ճանապարհային տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար, ուստի նախարարությունը չի առարկել սահմանված կարգով տվյալ ակտիվները հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Պարզվել է, որ դրանք կարող են կիրառվել ՀՀ զինված ուժերի սահմանագծի սարքավորման աշխատանքների ժամանակ, ուստի նպատակահարմար է դրանք օգտագործել սահմանային ոլորտում հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության համար»:

Նմանատիպ նյութեր