211652_close_icon
views-count4260 դիտում article-date 12:35 26-07-2019

Կասպից ծովն ընկած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը հայտնաբերվել է

Հայտնաբերվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը, որը հուլիսի 24-ի երեկոյան ուսումնավարժական թռիչքի ժամանակ ընկել էր Կասպից ծովը, հաղորդում է minval.az-ը՝ նախկին պետական խորհրդական, քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլիին հղումով: Նրա խոսքով՝ կործանիչը ցամաք դուրս կբերվի այսօր: «Առայժմ օդաչուի որոնումների առնչությամբ ոչ մի նորություն չկա: Բայց հայտնի է, որ կործանիչը հայտնաբերվել է: Այն մոտավորապես գտնվում է Քիլյազիի և Շուրաաբադի միջև»,- նշել է նա: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/25/1130831/]հաղորդել էինք[/url], որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ Կասպից ծովն է ընկել: Ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից:

Նմանատիպ նյութեր